Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 16-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52155171 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 992 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 502 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 490 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 356 047 987 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.4989 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4989 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս