
Մարեյը հողածածկի վրա առաջին անգամ հաղթեց Ջոկովիչին

Հռոմի «Մասթերս» մրցաշարի տղամարդկանց եզրափակիչն ավարտվեց Էնդի Մարեյի հաղթանակով: Բրիտանացի թենիսիստը 1 ժամ 35 րոպեում հաղթահարեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի արգելքը (6:3, 6:3): Ծննդյան 29-րդ տարեդարձի օրը Մարեյը նվաճեց կարիերայի 36-րդ տիտղոսը:
Հռոմում ավարտվել է նաև կանանց Internazionali BNL d՝Italia մրցաշարը: Մենախաղում փայլուն ելույթ ունեցավ 34-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը: Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում 7:6 (5), 6:3 հաշվով հաղթեց 21-ամյա ամերիկացի Մեդիսոն Քիսին և նվաճեց 70-րդ տիտղոսը: