Բաժիններ՝

Լուիս Սուարեսը դարձավ 3-րդ ֆուտբոլիստը Մեսսիից և Ռոնալդուից հետո, ով Լա Լիգայի 1 մրցաշրջանից հետո խփեց 40 գնակ

Ուրուգվայցին ընդհատեց նաև «Տրոֆեո Պիչիչիի» համար մղվով պայքարում Լիոնելի և Կրիշտիանուի 6-ամյա հեգեմոնիան:

Շաբաթ Սուարեսը 3 գնդակ խփեց «Գրանադային» և չեմպիոնական տիտղոս բերեց «Բարսելոնային»:

Նրա հաշվին գրանցվեց 40 գնդակ, ինչը թույլ տվեց նրան հաղթել ռմբարկուների մրցավազքը և միաժամանակ դառնալ պատմության մեջ 3-րդ ֆուտբոլիստը, ով Լա Լիգայի 1 մրցաշրջանում դառնում է այդքան գոլի հեղինակ: Սրանից առաջ 40 գնդակից ոչ պակաս խփել էին միայն Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:

2015-16թթ. Իսպանիայի առաջնությունում Սուարեսը ձևակերպեց 6-րդ հեթ-տրիկը: 2015-16թթ. մրցաշրջանում եվրոպական թոփ-5 լիգաների ոչ մի ֆուտբոլիստ չի կարողացել հեթ-տրիկ ձևակերպել 3 անգամից ավելի:

Շաբաթ «Բարսելոնան» 24-րդ անգամ պատմության մեջ և վերջին 8 տարիների ընթացքում 6-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:

Վերջին 6 տարիների ընթացքում «Տրոֆեո Պիչիչին» նվաճել է կամ Մեսսին (2009-10, 2011-12, 2012-13) կամ Ռոնալդուն (2010-11, 2013-14, 2014-15):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս