5 հավելված, որոնք օգնում են խնայել հեռախոսի լիցքավորումը
Ժամանակակից սմարտֆոնները, որքան էլ կատարյալ լինեն, միևնույն է, ունեն մեկ շատ կարևոր խնդիր՝ լիցքավորման պահպանումը: IT ոլորտում ստեղծվել են հավելվածներ, որոնք քիչ թե շատ օգնում են լուծել այս խնդիրը:
Համացանցում շատ են տարածվում հավելվածներ, որոնց նպատակն այս խնդրի լուծումն է, սակայն դրանիցից շատերը չեն օգնում սմարտֆոնին:
Lifehacker-ն առաջարկում է տարբերակել կեղծ ծրագրերն իրականից և առաջարկում է լիցքավորումը խնայելու լավագույն 5 հավելվածները:
Amplify Battery Extender
Android օպերացիոն համակարգն օգտագործողները գիտեն, որ անգամ այն ժամանակ, երբ սմարտֆոնը չի օգտագործվում, շատ ծրագրեր աշխատում են և ծախսում են լիցքավորումը: Amplify-ի միջոցով հնարավոր է կարգավորել հավելվածների աշխատանքը, անջատել շատ ոչ պետքական գործառույթներ և դրա միջոցով խնայել լիցքավորումը:
Battery Saver
AnTuTu ընկերության կողմից ստեղծված հավելվածը խնայում է լիցքավորումը փոքր-ինչ այլ սկզբունքով: Հավելվածն առաջարկում է ձեզ որոշել, թե ինչ հաճախականությամբ պետք է աշխատի մարտկոցը: Հավելվածն իջեցնում է մարտկոցի հաճախականությունն այնքան, ինչքան բավարարում է ձեզ աշխատանքի համար, և լիցքավորումը պահպանվում է ավելի երկար:
Greenify
Այս հավելվածի հեղինակները մտածել են լիցքավորումը պահպանելու օրիգինալ եղանակ: Հավելվածն օգտատիրոջն առաջարկում է քնեցնել որոշ հավելվածներ, որպեզի պահպանվի լիցքավորումը: Քնեցնելու հետ մեկտեղ՝ կարող եք հանգիստ օգտագործել հավելվածները:
GSam Battery Monitor
GSam Battery Monitor-ի օգնությամբ կարող եք ամբողջությամբ վերահսկել մարտկոցի աշխատանքը: Հավելվածը կցուցադրի ձեզ լիցքավորումը ծախսող բոլոր հավելվածների մասին տեղեկատվություն, որից հետո դուք կարող եք լիցքավորման պահպանմանն ուղված քայլեր ձեռնարկել: Միակ թերությունն այն է, որ հենց հավելվածը շատ էներգիա է ծախսում:
Servicely (root only)
Servicely-ն կօգնի ձեզ հետևել այն չջնջվող հավելվածներին, որոնք շատ էներգիա են ծախսում:
Դուք կարող եք ընտրել ժամանակը, և հավելվածը պարբերաբար կհետևի նշված ծրագրերին: Անպետք և սմարտֆոնի աշխատանքին խանգարող հավելվածներ գտնելու դեպքում կարող եք արգելափակել դրանք:
Սիրարփի Աղաբաբյան