Բաժիններ՝

«Այսօր ես երջանիկ մարզիչ եմ». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Նորվիչի» հետ անցկացրած արտագնա խաղից ստացած տպավորություններով (1:0):

«Ես ասացի ֆուտբոլիստներին, որ մենք պետք է հաղթենք, որովհետև ոչ մի արդարացում չենք ունենա, եթե չկարողանանք 3 միավոր վերցնել: Եվ մենք հաղթեցինք: Սա լիովին արժանի հաղթանակ էր: «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ճնշում գործադրել մրցակիցների վրա: Այսօր ես երջանիկ մարզիչ եմ:

Մրցակիցը պայքարում էր և կարողացավ դժվարացնել մեր կյանքը, բայց 2-րդ խաղակեսը մենք շատ ավելի լավ անցկացրինք. տիրում էինք գնդակին և անընդհատ պահեր էինք ստեղծում»,- ասել է մարզիչը BBC Sport-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս