Մադրիդի Մասթերսի եզրափակչում կխաղան Նովակ Ջոկովիչը և Էնդի Մարեյը
Կիսաեզրափակչում սերբը հաղթեց Կեյ Նիսիկորիին 6:3, 7:6 (4) հաշվով:
Թենիսիստները կորտի վրա անցկացրեցին 1 ժամ 58 րոպե: Ջոկովիչը կատարեց 4 էյս և իրացրեց 2 բրեյք-փոինթ 7-ից: 2-ն էլ թույլ տվեցին 2-ական կրկնակի սխալ:
Ջոկովիչը հասցրեց առավելությունն անձնական հանդիպումներում 8:2-ի: Նա ճապոնացուն հաղթել է վերջին 6 հանդիպումներում, որոնցից 3-ը` այս մրցաշրջանում:
Մասթերսի եզրափակչում Ջոկովիչը կխաղա Էնդի Մարեյի հետ, ով ավելի շուտ հաղթել էր Ռաֆա Նադալին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը