Սիմոնա Հալեպը հաղթեց Մադրիդի մրցաշարը
Եզրափակչում ռումինուհին հաղթեց Դոմինիկա Ցիբուլկովային 6:2, 6:4 հաշվով:
Թենիսիստուհիները կորտի վրա անցկացրեցին 1 ժամ 20 րոպե: Հալեպը կատարեց 3 էյս, վերցրեց մրցակցի 3 մատուցումը և 3 կրկնակի սխալից հետո ետ բերեց բոլոր 4 բրեյք-փոինթները:
Հալեպը նվաճեց 12-րդ տիտղոսը կարիերայում և առաջինը 2015թ. մարտից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում: Սա նրա երկրորդ հաջողությունն է Premier Mandatory մրցաշարերում:
Հաղթանակը Սիմոնային բերեց 1000 միավոր:
Մինչ այս Հալեպը խաղացել էր Մադրիդի մրցաշարի եզրափակչում 2014թ. և պարտվել էր Մարիա Շարապովային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը