Բաժիններ՝

Գիտնականները հերքել են մարդկանց պահվածքի վրա լիալուսնի ազդեցության մասին առասպելը

Երկրի բոլոր մայրցամաքներում շուրջ վեց հազար երեխաների քնի և պահվածքի լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լուսնի փուլերը չեն ազդում մարդկանց և նրա վրա, թե որքան խորն են նրանք քնում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում տալով Frontiers in Pediatrics ամսագրին:

«Ֆոլկլորն ու երբեմն նույնիսկ բժշկական ոլորտի հեքիաթները պնդում են, թե Լուսնի փուլերը ազդում են այն բանի վրա, թե կենդանիների ու մարդկանց հոգեկան խնդիրներն ինչպես են իրենց դրսևորում: Եվ անկախ նրանից` շատ թե քիչ իրական հիմքեր ունեն այդ պնդումները, Լուսնի առեղծվածները մարդկանց դեռ դարերով հուզելու են»,- հայտարարել է Օտավայում Արևելյան Օնտարիոյի հետազոտական ինստիտուտից Ժան-Ֆիլիպ Շապյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031