Բաժիններ՝

Կրկին ռեկորդ է թարմացվել Հայաստանի լողի առաջնությունում

Հայաստանի մեծահասկաների լողի առաջնության վերջին մրցումային օրը՝ ապրիլի 30-ին, դելֆին լողաոճում Մոնիկա Վասիլյանը թարմացրել է գրեթե 40 տարի առաջ գրանցված ռեկորդը: 50 մետր տարածությունում դելֆին լողաոճի աղջիկների պայքարում հաղթող ճանաչված Վասիլյանը տարածությ ունն անցել է 30.71 վայրկյանում:

Մինչև այսօր 50 մետր դելֆին լողաոճում Հայաստանի ռեկորդը պատկանում էր Արմենուհի Մկրտչյանին: Լողորդուհին իր արդյունքին հասել է գրեթե չորս տասնամյակ առաջ՝ 1977 թ.-ին:

50 մետր դելֆին լողաոճում տղաների պայքարում հաղթել է Վահան Մխիթարյանը: Հետաքրքիր է, որ թե Մխիթարյանը, թե Վասիլյանը Հայաստանի չեմպիոն են դարձել նաև 100 մետր ազատ ոճում:

200 մետր բրաս լողաոճում տղաների պայքարում հաղթել է Վանիկ Բարսեղյանը, իսկ աղջիկների նույն լողաոճի պայքարում ուժեղագույնն է ճանաչվել Էլեն Եսայանը: 200 մետր թիկնալողում իրեն հավասարը տղաների պայքարում չի ունեցել Արամ Նալթակյանը, իսկ աղջիկների պայքարում հաղթել է Անի Պողոսյանը:

Կարդացեք նաև

Երկար տարածությունների՝ աղջիկների համար 800 մետր ազատ ոճում, իսկ տղաների համար 1500 մետր ազատ ոճում Հայաստանի չեմպիոններ են դարձել համապատասխանաբար Ջուլիետա Գևորգյանը և Արտաշես Ադամյանը:

Եռօրյա մրցումներում բավականին հետաքրքիր արդյունքներ են գրանցվել. սահմանվել են երկրի 2 մեծահասակների և 2 պատանեկան ռեկորդներ, երկու լողորդներ էլ լրացրել են սպորտի վարպետի նորման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930