
Ղարաբաղյան բախումների հետևում կանգնած են Ռուսաստանն ու Թուրքիա՞ն. France24

Ղարաբաղում բախումների հետեւում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետքն է երեւում:
Այս մասին նշված է France24 հեռուստալիքի կայքում հրապարակված հոդվածում:
Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները կտրուկ լարվեցին, երբ 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժը Սիրիայում կործանեց ռուսական ռմբակոծիչը:
Ադրբեջանը Եվրամիության էներգամատակարարման հարցում այլընտրանք է Ռուսաստանին: Եթե Ռուսաստանն ապակայունացնում է տարածաշրջանը, Եվրոպան ստիպված կլինի հրաժարվել այդ էներգետիկ միջանցքից: Այս մասին նշել է Փարիզի Science Po համալսարանի քաղաքական վ երլուծաբան Թոռնիկե Գեորգաձեն:
Ըստ նրա, Թուրքիան, իր հերթին, ցանկանում է խարխլել տարածաշրջանը, Ադրբեջանին հրահրել միջամտել Ղարաբաղում եւ Բաքվին ամբողջությամբ հեռացնել Մոսկվայից: