
Բաժանումից հետո տիրուհու հետ շան հանդիպման տեսագրությունը 14 մլն մարդ է դիտել

Unilad ցանցային հանդեսն իր Facebook-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ Սենդի անունով շունը յոթ ամսվա բաժանումից հետո հանդիպել է իր տիրուհու հետ: 15 ժամում տեսահոլովակը դիտել է ավելի քան 14 միլիոն օգտատեր:
Շան տիրուհին՝ Մարիա Մաչոչան, պատմել է, որ շունն իր կյանքի առաջին երկուսուկես տարին անցկացրել է իր հետ Կալիֆոռնիայում: Այնուհետեւ ինքը շան հետ տեղափոխվել է իր հարազտների մոտ Շոտլանդիա: Յոթ ամիս առաջ Մարիան վերադարձել է ԱՄՆ, իսկ Սենդին մնացել է նրա ծնողների մոտ:
Facebook-ի օգտատերերա արել են տեսագրության ավելի քան 70 հազար մեկնաբանություններ: Շատերը հիացմունքով են արտահայտվել Սենդիի մասին՝ նշելով, որ նա շատ հավատարիմ կենդանի է: