Բաժիններ՝

Նավթի, մետաղների ու մյուս բորսայական ապրանքների գները 2016-ին կշարունակեն նվազել. ՀԲ

Համաշխարհային բանկը 2016-ին կանխատեսում է հում նավթի գների աճ։ Մասնավորապես, 1 բարել նավթի գինը, ըստ ՀԲ-ի, կհասնի 41 ԱՄՆ դոլարի։ Այս մասին նշվում է Commodity Markets Outlook զեկույցում։ Հիշեցնենք, որ նախորդ զեկույցում նավթի 1 բարելի կանխատեսվող գինը 37 դոլար էր։

Չնայած այս վերանայմանը, Համաշխարհային բանկը 2016-ին կանխատեսում է էներգակիրների (նավթ, գազ, քարածուխ) գների 19.3%-անոց նվազում՝ 2015 թվականի համեմատ։

Ոչ էներգետիկ ապրանքների համար (մետաղներ, հանքանյութեր և այլն) ՀԲ-ն կանխատեսում է միջինը 5.1% գնանկում։ Նախկին կանխատեսման համաձայն՝ կանխատեսվող գնանկումը 3.7% էր։

Մասնավորապես, մետաղների գները 2015 թվականի համեմատ կնվազեն8.2%-ով։ Այս դեպքում կանխատեսումը վերանայվել է հակառակ ուղղությամբ (հունվարին կանխատեսվում էր մետաղների գների 10.2%-անոց անկում)։ Դա արտացոլում է Չինաստանի կողմից պահանջարկի աճի սպասումները։

Գյուղատնտեսական ապրանքների գները նույնպես հունվարյան կանխատեսումներից ավելի մեծ չափով կնվազեն, քանի որ սպասվում է բերքառատ տարի։

Համաշխարհային բանկը նշում է, որ բորսայական ապրանքների ցածր գները վտանգում են ռեսուրսներով հարուստ երկրների տնտեսական աճի հեռանկարները։

ՀԲ-ն ընդգծում է, որ նավթի և մետաղների գները 2011 թվականի սկզբի համեմատ նվազել են 50-70%, ինչի հետևանքով զարգացող երկրներում բնական ռեսուրսների շահագործման զարգացման հետ կապված շատ նախագծեր արդեն իսկ դադարեցվել են կամ սառեցվել։

Գնանկման բացասական ազդեցությունը մեղմելու համար ՀԲ-ը խորհուրդ է տալիս մեծացնել թափանցիկությունը և կառավարման արդյունավետությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս