Բաժիններ՝

Հիվանդները ստացել են բեկորային, այրվածքային վնասվածքներ. Արմեն Մուրադյան

Երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած հղի կինը կտեղափոխվի ծննդատուն, որտեղ կշարունակվի հսկողությունը նրա առողջության նկատմամբ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Առողջության նախարար Արմեն Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ մյուս տուժածների վիճակն այս պահին համարվում է կայուն։

Նախարարի խոսքով՝ հիվանդները ստացել են բեկորային, այրվածքային վնասվածքներ։ Երկու հիվանդ վիրահատվել է։ Նախարարի խոսքով՝ առավոտյան 62-ամյա մի կին դիմել է բժշկական կենտրոն. «Ես եմ ընդունել։ Տիկինն ասաց, որ իր ինքնազգացողությունը լավ էր, կարողացել է հասնել տուն, որից հետո շտապօգնության կանչ է ձևակերպել և տեղափոխվել հիվանդանոց սուր ցավերով գոտկաշրջանում և կրծքավանդակում։ Հետազոտությունները ամբողջովին իրականացված են»։

Նախարարն ասաց, որ այս պահին իրավիճակը բավարար է, լուրջ վնասվածքներ չկան։ Արմեն Մուրադյանն ասաց, որ ամբողջ գիշեր զրուցել է հարազատների հետ, նաև հոգեբան է եղել: Նա նաև ասաց, որ դեռահասներից մեկի ստորին վերջույթը լուրջ վնասվածքներ է ունեցել բավական մեծ ծավալով մաշկազերծված վերքեր, որը մեծ արյունահոսության պատճառ է դարձել։ Վիճակը կրիտիկական ծայրահեղ ծանր է: Առանց հետազոտելու միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ արվել են հակաշոկային միջոցառումներ, վիրավորը տեղափոխվել է վիրահատարան, որտեղ և իրականացվել է վիրահատությունը։ Հաջողվել է փրկել վերջույթը և փաստացի առավոտյան կայունացնել ընդհանուր վիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս