«Հիտլերը սկսեց այդ քաղաքականությունը». Սթիվեն Լաքերթ
«Ցավոք սրտի, փախստականների զանգվածային տեղահանման խնդիրն ամբողջ աշխարհում է առկա»,- Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց Հոլոքոստի ուսումնասիրության Լևինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, ԱՄՆ Հոլոքոստի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչ դոկտոր Սթիվեն Լաքերթը:
Անդրադառնալով 2-րդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ուենցած տեղահանության դեպքերին՝ նա նշեց, որ Սոցիալիստական Ռուսաստանը տեղահանում էր հրեաներին, էթնիկ գերմանացիներին, ում նրանք համարում էին հավանական դավաճաններ:
«Նաև խոսքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության և զանգվածային տեղահանումների մասին է, և ոչ միայն հայերի, այլև քրիստոնյա այլ ազգերի: Չի լուծվել այդ հարցը: Օրինակ, ռուսական հեղափոխության համար 1.5 միլիոնից ավելի ռուսներ տեղափոխվել են Սովետական Միությունից, և նրանք խրթին իրավիճակում հայտնվեցին, որովհետև պետության կողմից պաշտպանություն չկար, և միջազգային օրենքով չկար որևէ կետ, որպեսզի լուծում առաջարկվեր այդ մարդկանց համար՝ որոշ պաշտպանություն ապահովելով»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ երբ Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության, այլ փախստականների ճգնաժամ առաջացրեց. «Հիտլերը սկսեց այդ քաղաքականությունը՝ հարկադրել հրեա ժողովրդին տեղահանվել, և նա դա իրականացրել է մինչև 1941 թվականի աշունը և ստեղծել է նոր քաղաքականություն, որը զանգվածային ոչնչացումն է, որ լուծվի հրեական հարցը, այդ ժամանակ աշխարհն առերեսվում էր այդ զանգվածային ճգնաժամի հետ»:
Նա նկատեց, որ մարտահրավեր է, թե ինչպես պետք է զբաղվել այդ հարցերով: Դեռ այն ժամանակ էլ չկար միջազգային կառավարական արձագանք, արձագանքն առանձին կառավարությունների մակարդակով էր արվում: