Բաժիններ՝

Բրյուսելյան ահաբեկչությունների մահապարտը նախկինում եղել է ԴԱԻՇ-ի պատանդների հսկիչ

Նաջիմ Լաաշրաուին՝ մահապարտներից մեկը, որը պայթյուն էր իրականացրել Բրյուսելի օդանավակայանում մարտի վերջին, մինչ այդ Սիրիայում հսկել է ԴԱԻՇ-ի պատանդներին, հայտնում է BBC-ն:

Նրան ճանաչել է ֆրանսիացի 4 լրագրողներից մեկը, ովքեր պատանդ էին պահվել Սիրիայում 2013-2014թթ., հայտնել է նրանց փաստաբան Մարի-Լաուրա Ինգուֆը:
Պատանդները Լաաշրաուին ճանաչել են որպես Աբու Իդրիս:

Parisien թերթի տեղեկություններով՝ Լաաշրաուին հսկել է ֆրանսիացիներին Մեհդի Նեմմուշի հետ, ով հայտնի է «թանգարանի մարդասպան» անունով: 2014թ. գարնանը նա կրակ էր բացել Բրյուսելի Հրեական թանգարանում, ինչի հետևանքով սպանվել էր 4 մարդ:

Լրագրող Նիկոլա Էնենը՝ գերությունից ազատված պատանդներից մեկը, ի դեմս մահապարտի, ճանաչել էր իրենց հսկող պատանդներից մեկին:
Լրագրողի խոսքով՝ Նեմուշը աչքի է ընկել իր դաժանությամբ և կտտանքների է ենթարկել ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիին և Սթիվեն Սոթլոֆին, որոնք այնուհետ գլխատվել էին ԴԱԻՇ-ի կողմից:

Ներկայում Նեմուշը գտնվում է բելգիական բանտում:
Լրագրողների խոսքով՝ Նեմուշն ու Լաաշրաուինն անհետացել էին 2014թ. հունվարին: Անձամբ լրագրողները ազատ էին արձակվել այդ տարվա ապրիլին:
Հետաքննությունը կարծում է, որ հենց Լաաշրաուին է պատրաստել ռումբերը, որոնք օգտագործվել են Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս