Բաժիններ՝

Վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և խաչը

Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց ոսկյա շղթա և խաչ հափշտակած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի 1-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում առերևույթ հանցագործություն կատարած անձը, վստահությունը չարաշահելու եղանակով` վերադարձնելու պայմանով, վերցրել է քաղաքացու ոսկյա շղթան և խաչը, սակայն վերադարձնելու խոստումը չի կատարել և հափշտակել է՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: 2_640x420

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է այն տղամարդը, ով, ըստ տուժողի, վերցրել է ոսկյա զարդերը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 3_640x420

Ովքեր ճանաչում են տեսանյութում երեւացող անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս