Բաժիններ՝

«Բարսելոնան» հետաքրքրվում է «Բորուսիայի» պաշտպան Հումելսով

Ինչպես հաղորդում է Bild պարբերականը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսի ծառայություններով:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ կատալոնական ակումբի տրանսֆերային կոմիտեի անդամ Արիեդո Բրայդան արդեն մի քանի անգամ ներկա է գտնվել «Բորուսիայի» մասնակցությամբ խաղերին` Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործողություններին հետևելու համար: Իհարկե, Բրայդան ի սկզբանե հետաքրքրվում էր դորտմունդցիների հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգով, սակայն նրա ուշադրությունը գրավել է նաև Մաթս Հումելսը:

Հումելսի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2017թ. ամառը, և ակումբը ցանկանում է երկարաձգել այն: Սակայն ֆուտբոլիստն ինքը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել իր պլաններում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930