
«Եթե մենք պատասխան խաղն անցկացնենք նման ձևով, բայց սխալներ թույլ չտանք, ապա կանցնենք առաջ». Լորան Բլան

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ամփոփել է Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ անցկացրած խաղը (2:2):
«Դա այնքան էլ լավ արդյունք չէ մեզ համար: Չգիտեմ, արդյո՞ք դա կապված էր նյարդային լարվածության հետ, բայց մենք չափից շատ տեխնիկական սխալներ թույլ տվեցինք, հատկապես՝ «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլի ժամանակ:
Իբրահիմովիչն այսօր անցավ ամեն ինչի միջով. չխփեց 11-մետրանոցը, չիրացրեց գերազանց պահը: Թվում էր, թե դա վատագույն երեկոն էր Զլատանի համար, բայց նա ի վերջո գոլ խփեց:
Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք գոլ խփել՝ ոչ միայն տանը: Եթե մենք պատասխան խաղն անցկացնենք նման ձևով, բայց նման սխալներ թույլ չտանք, ապա կանցնենք առաջ: Կարծում եմ, որ մենք կարող ենք դուրս գալ կիսաեզրափակիչ: Դժվար է, բայց հնարավոր»,- ասել է Բլանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը