
Մխիթարյանը չի խաղա «Արսենալում»

Գերմանական Sport Bild պարբերականը համոզված է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի «Արսենալ»:
Աղբյուրը նշում է, որ կեղծ են բոլոր այն խոսակցությունները, որ Մխիթարյանը տուն է փնտրում Լոնդոնում: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենթուսը», սակայն պարբերականը նշում է նաև, որ Մխիթարյանը կմերժի նաև թուրինցիների առաջարկը:
Սիրարփի Աղաբաբյան