Բաժիններ՝

«Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց. հակառակորդի զինվորական ղեկավարությունը կայացրեց սխալ որոշում»

«Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես` օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն: Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հոջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով. 1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին, 2. Ի վերջո, մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս