
«Դատել իմ աշխատանքի մասին հնարավոր կլինի միայն մայիսի 15-ին». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է թիմում իր ապագայի մասին կարծիքներով:
«Ինձ դժվար է ինչ-որ բան ասել: Կարծում եմ, որ ղեկավարությունը պետք է որոշում կայացնի` հենվելով արդյունքների վրա: Կարծում եմ, դա նորմալ է, բայց ես չեմ կարող ոչինչ կանխագուշակել:
Պետք է սպասել արդյունքներին և ես միշտ դա եմ ասել: Արդյունքներ, տիտղոսներ, տեղ` Չեմպիոնների լիգայում. այդ ամենի մասին կարելի է դատել միայն մայիսի 15-ին»,- ասել է Վան Գալը:
30 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:
Ապրիլի 13-ին մանկունյանցիները պետք է վերախաղարկեն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչը «Վեսթ Հեմի» հետ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է թռել Չեմպիոնների լիգայից և Եվրոպայի լիգայից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը