Բաժիններ՝

««Լիվերպուլ» – «Տոտենհեմ» խաղում խփվեցին բարձր կարգի 2 գոլեր». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Տոտենհեմի» հետ անցկացրած տնային խաղից ստացած տպավորություններով (1:1):

«Կարծում եմ, մենք կարող էինք հաղթել այս խաղը: Չեմ կարող ուրախ լինել ոչ ոքիից, բայց ցանկանում եմ նշել, որ խաղում խփվեցին բարձր կարգի 2 գոլեր: Առաջին խաղակեսը շատ կտրուկ ստացվեց, հարձակումները շատ արագ էին: Իսկ ընդմիջումից հետո իմ թիմին չէր բավարարում կենտրոնացումը:

Դա բաց և խելագար խաղ էր 2 թիմերի միջև, որոնք երկուսն էլ լրջորեն տրվում էին խաղին և աշխատում էին հաղթել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930