ԵԽԽՎ նախագահը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ անելով պահպանել զինադադարն ու վերսկսել բանակցությունները:

Ագրամունտն իր խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճի կապակցությամբ:

«Կոչ եմ անում կողմերին հետևել զինադադարի ռեժիմի ու վերսկսել բանակցությունները»,- գրել է Ագրամունտը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930