
Ինքնասպանության փորձ Երևանում. կինը փորձել է ցած է նետվել 10 հարկանի շենքի հարկերից մեկից

Մարտի 25-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 60 տարեկան կին է ցած ընկել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի հարկերից մեկից. ահրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է որ դեռևս չբացահայտված հանգամանքներում քաղաքացի Լ. Ռ.-ը (1941 թ. ծնված) փորձել է ինքնասպանություն գործել և ցած է նետվել 10 հարկանի շենքի հարկերից մեկից:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Ռ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է առաջին համալսարանական կլինիկա:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: