Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ բրոնզե մեդալակիր. Եվրոպայի առաջնություն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:
Երրորդ տեղի համար պայքարում Չալյանի մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մուրսալիևն էր: Հայ ըմբիշին հաջողվեց գերազանցել Ադրբեջանը ներկայացնող մարզիկին 4:1 հաշվով:
Հիշեցնենք, որ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում մրցեց գերմանացի Յան Պոտերի հետ և դժվարին գոտեմարտում հաղթեց 7:6 հաշվով: 1/8 եզրափակչում Չալյանը 10:5 հաշվով հաղթեց բուլղարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում նա 0:8 հաշվով պարտվեց վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Չալյանին շարունակել պայքարը: Սփոփիչ գոտեարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին: