Բաժիններ՝

Հավակնորդների մրցաշար. Վեսելին Տոպալով – Լևոն Արոնյան

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում մարտի 13-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի բուլղարացի Վեսելին Տոպալովը:

Երկու տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 1 միավոր և ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի, հոլանդացի Անիշ Գիրիի ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը:

Առաջատարներն են 1.5-ական միավոր վաստակած աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Կեսական միավոր ունեն ամերիկացի Հիկարու Նակամուրան և Տոպալովը:

Հավակնորդների մրցաշար, երրորդ տուր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Լևոն Արոնյան (Հայաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031