Բաժիններ՝

«Կարևոր էր հաղթել «Վերդերին»` «Մայնցից» կրած պարտությունից հետո». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Գերմանիայի առաջնությունում «Վերդերի» դեմ անցկացրած խաղի արդյունքը (5:0):

«Մենք լավ խաղ անցկացրեցինք, ինձ համար դա ամենագլխավորն է, քանի որ ես ոչ միայն մարզիչն եմ, այլ նաև իմ թիմի երկրպագուն: Համեմատած վերջին հանդիպման հետ, մենք ավելի լավ էինք կազմակերպել դիրքային խաղը և մրցակցին հակահարձակման հնարավորություն չէինք տալիս: «Մայնցից» կրած պարտությունից հետո այսօր կարևոր էր հաղթելը: Շատ շնորհակալ եմ դրա համար իմ ֆուտբոլիստներին:

Մինչև «Յուվենթուսի» հետ պատասխան խաղը մենք 4 օր ունենք: Քառորդ եզրափակիչ անցնելու համար մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը` առաջինից մինչև վերջին րոպեն»,- ասելէ Գվարդիոլան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031