Բաժիններ՝

Վերադարձրեք կորցրած մազերը

Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ և խնամված մազեր ունենալ: healthylivingstyle կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որը խթանում է մազերի աճն ու լավացնում է դրանց որակը:

Այս տնական միջոցը վերադարձնում է թափված մազերը: Սովորաբար օրական 50-100 մազ եք կորցնում, չնայած դա այդքան էլ տեսանելի չէ անզեն աչքով:

Բաղադրություն

  • Կես բանան
  • Մեկ ձվի դեղնուց
  • 1ճ/գ մեղր
  • Կես բաժակ գարեջուր

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, մինչև համասեռ զանգված ստանաք:

Կարդացեք նաև

Ստացված խյուսը քսեք այն հատվածներին, որտեղ ամենաշատն են թափվել մազերը, ապա թողեք մնա մի քանի ժամ: Այդ հատվածում ջերմություն կզգաք: Սա նշանակում է, որ միջոցը գործում է: Մի քանի ժամ անց, սովորականի պես, լվացեք մազերը:

Լավագույն արդյունքի հասնելու համար պրոցեդուրան կրկնեք շաբաթը մեկ անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս