Հայտնի են կինոաշխարհի լավագույնները. Օսկարակիրների ցանկը
Ավարտվեց ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխությունը: Հայտնի են կինոաշխարհի լավագույնները: «Արմենպրես»-ը ներկայացնում է Օսկարակիրների ցանկը:
Լավագույն Սցենար անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմը: Սցենարիստները՝ Ջոշ Սինգերը և Թոմ Մքքարրթին երրորդ անգամ էին նոմինացված «Օսկար»-ում:
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմում կա հայ իրավաբան Միթչել Կարապետյանի կերպարը, ում մարմնավորել է Սթենլի Դուչին: Անվանակարգը հայտարարեց Շարլիզ Թերոնը:
Լավագույն գրքի էկրանավորում կամ լավագույն ադապտացված սցենար անվանակարգում հաղթեցին Չարլզ Ռանդոլֆը և Ադամ Մքքայը «ՍԱԿԱՐԿՄԱՆ ԽԱՂԸ» ֆիլմի սցենարի համար:
Երկրորդ պլանի լավագույն կին դերասանանվանակարգում հաղթեց Ալիսիա Վիքանդերը «Դանիացի աղջիկը» ֆիլմում Գերտա Վեգներին մարմնավորելու համար:
Լավագույն հագուստի ձևավորում անվանակարգում հաղթեց Ջենի Բևանը «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի հագուստների ձևավորման համար:
Լավագույն բեմադրող-նկարիչ անվանակարգում հաղթեց «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմը, նկարիչներ՝ Քոլին Գիբսոն և Լիզա Թոմսոն:
Լավագույն վարսահարդարման և դիմահարդարման համար Օսկարի արժանացան Լեսլի Վանդերվալտը, Էլկա Վարդեգան և Դամիան Մարտինը – «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:
Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում հաղթեցԷմանուել Լյուբեցկին` «Փրկվածը» ֆիլմի համար:
Լավագույն մոնտաժի համար «Օսկարի» արժանացավ Մարգարեթ Սիքսելը «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի մոնտաժի համար:
Լավագույն ձայնային մոնտաժանվանակարգում հաղթող են ճանաչվել Մարկ Մանջինին և Դեյվիդ Ուայթը «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:
Լավագույն հնչյունային ձևավորում անվանակարգում հաղթեցին Քրիս Ջենքինսը, Գրեգ Ռուդոլֆը և Բեն Օսմոն «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:
Լավագույն վիզուալ էֆեկտներ անվանակարգում հաղթեց «Էքս Մեքենա» ֆիլմը: Օսկարակիրներն են Ուայթհարթսը, Փոուլ Նորիսը, Մարկ Անդինգտոնը և Սարա Բենեթը:
Մինիոնները ներկայացրեցին լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգը: Հաղթող ճանաչվեցին Գաբրիել Օսորիոն և Պատո Էսկալան՝ «Արջի պատմությունը» ֆիլմի համար:
Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Գլուխկոտրուկը»` Փիթ Դոկտորի և Յոնաս Ռիվերաի հեղինակությամբ:
Լավագույն երկրորդ պլանի տղամարդ դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել-Մարկ Ռայլենսը ՝ «Լրտեսների կամուրջը» ֆիլմում ԽՍՀՄ լրտես Աբելի դերի մարմնավորման համար: Սա անգլիական Շեքսպիրյան թատրոնի դերասանի առաջին Օսկարն է:
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Աղջիկը գետի մեջ. ներման գինը»` հեղինակ և ռեժիսոր՝ Շարմին Օբայիդ-Չինոյ:
Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել – «Էմի» ֆիլմը: Այն Էմի Ուայնհաուսի մասին է, օսկարակիրները` Ասիֆ Կապադիա և Ջեյմս Գայ-Ռիս:
Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Կակազողը», ռեժիսորներ՝ Բենջամին Քլերլի և Սերենա Արմիտաժ:
Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սաուլի որդին»` Լասլո Նեմեսը:
Լավագույն երաժշտական ձևավորում անվանակարգում հաղթող է ճանաչվել Էնիո Մարիկոնեն «Ատելի Ութնյակը» ֆիլմի համար:
Ֆիլմում հնչած լավագույն երգ անվանակարգում հաղթող են ճանաչվել Ջիմի Նեյպսը և Սեմ Սմիթը «Գրվածքը պատին է» երգի համար` «Սպեկտր» ֆիլմում:
Տարվա լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալեհանդրո Գոնսալեզ Ինյարիտուն «Փրկվածը» ֆիլմի համար:
Տարվա լավագույն կին դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Բրայ Լարսենը «Սենյակը» ֆիլմի համար:
Տարվա լավագույն տղամարդ դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեոնարդո ԴիԿապրիոն «Փրկվածը» ֆիլմի համար:
Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել –«ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմը: Մրցանակը ստացան՝ Միքայել Շուգարը, Սթիվ Գոլինը, Նիքոլ Ռոքլինը, Բայլ Պագոն Ֆուսթը: