Բաժիններ՝

Ինչպես կարող է ինտերիերի գույնը բնութագրել նրա տիրոջը. 4 հոգեբանական տեսակ

Դիզայներները կարծում են, որ ինտերիերի գույնը ուղղակիորեն կախված է նրա տիրոջ բնավորությունից: Դրա համար մինչև այս կամ այն տարածության ձևավորումը մասնագետները հետաքրքրվում են, թե ինչպիսի գույներն են հաճելի էմոցիաներ առաջացնում հաճախորդի մոտ, իսկ ինչպիսի գույներից է պետք խուսափել: Բազմաթիվ փորձարկումներ կատարելով գունանկարիչները հանգել են այն բանին, որ գոյություն ունեն 4 հիմնական ինտերիերային հոգեբանական տեսակներ:

Նուրբ, պաստելային երանգներ

Պաստելային երանգները ինտերիերում հանդիպում են շատ հաճախ: Համարվում է, որ տարածության տերը, որում գերադասում են կանաչի, կապույտի և ծիրանագույնի «խուլ» երանգները, հանդիսանում է լռակյաց, համեստ և ամաչկոտ մարդ: Այդպիսի մարդիկ սիրում են նաև բնությունը:

Որպեսզի պաստելային տարածության մեջ մի փոքր դինամիկա և էներգիա մտնի, կարելի է օգտագործել շագանակագույն, նարնջագույն կամ դեղին ակցենտներով կահույք: 1_640x596

Արևի վառ և հագեցած երանգներ

Եռանդուն մարդիկ, ովքեր միշտ լավ տրամադրության մեջ են գտնվում, հաճախ իրենց ինտերիերի համար ընտրում են տաք, արևային երանգներ: Այդպես է պնդում Լիտրիս Այսմենը` գույնի Pantone ինստիտուտի գործադիր տնօրենը: Այդպիսի երանգներին են դասվում հագեցած նարնջագույնը, դեղինը կամ դեղձագույնը:

Մասնագետները գտնում են նաև, որ արևային երանգներ գերադասող մարդիկ շատ ազատասեր են, գնահատում են ազատությունը և առանձնանում են սուր մտքով:

Արևային ինտերիերը բալանսի բերելու համար անհրաժեշտ է տարածության մեջ ավելացնել կապույտ, կանաչ, մոխրագույն կամ սև ակցենտներ: 2_640x468

Հանգիստ, չեզոք երանգներ

Կան գույներ, որոնք երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից: Այդպիսիներին են դասվում շագանակագույնը, բեժը, մոխրագույնը, դասական սպիտակը և փղոսկրի գույնը: Այսպիսի գամմա ինտերիերում ընտրում են կյանքի նկատմմաբ պրակտիկ մոտեցմամբ հավասարակշռված մարդիկ: Նրանք չեն ընկնում նորաձևության ետևից և գիտեն, թե ինչ են ուզում կյանքում: 3_640x480

Թանկարժեք քարերի երանգներ

Ստեղծագործ մարդկանց համար հաճախ քիչ են պաստելային և չեզոք երանգները: Նրանք սիրում են զմրուխտի, ռուբինի և տոպազի հագեցած գույները: Եթե մարդու ինտերիերում գերակշռում են հագեցած թավշյա երանգերը, ապա նրանք հանդիսանում են ոչ սովորական, ստեղծագործ և զգայական մարդիկ: 4_640x416

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս