Միքայել Մելքումյանի անկեղծության պահը՝ «Խեղճ պատգամավոր մեր երկրում չկա»

«Ես համաձայն չեմ, որ խեղճ պատգամավորներ կան, ես ինձ խեղճ պատգամավոր չեմ համարում, ոչ էլ քվեարկությունների առումով, ոչ էլ այլ առումներով: Խեղճ պատգամավոր մեր երկրում չկա, եթե մարդը դարձել ա պատգամավոր, բացարձակ նա խեղճ չի»,- այսօր ԱԺ նիստում վարկային հերթական համաձայնագրի քննարկման ժամանակ անկեղծացավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ արձագանքելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի բնորոշմանը, թե «խեղճ պատգամավորները» քննարկում, քվեարկում են, ու վերջ, վարկը թռնում է ձեռքից, էլ ոչ մեկը տեղեկություն չի ունենում դրա մասին:

Մ.Մելքումյանը նաև քննադատեց կառավարության աշխատանքը՝ նշելով, որ գործադիրի աշխատանքն ադեկվատ չէ, դանդաղ է աշխատում. «Կառավարության նիստերի ներկա մակարդակը, որ 4 ամիս առաջ, 5 ամիս առաջ բերում են, վիզաներ են հավաքում, միջոցառումների ծրագիր, գալիս են, մտցնում են, դանդաղացված, բան, գնացքը գնում ա: Այսինքն՝ էս համակարգը, ես անունը դրել եմ, որ պետք է անցնենք օպերատիվ կառավարման համակարգի, որովհետև վիճակն օպերատիվ ա, վիճակն էն չի»:

 

Տեսանյութեր

Լրահոս