ՀՀ-ԵՄ հարաբերություններում քննարկվում են հարցեր, որոնք նախատեսված չեն CEPA-ում. Միրզոյան

ՀՀ-ն և ԵՄ-ն այս օրերին դրական իմաստով վերանայում են հարաբերությունների օրակարգը։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ` SEPA–ն (ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. խմբ), որը կոնկրետ գործողություններ և ուղղություններ արդեն իսկ կանխորոշում է։ Երբ ասում եմ, որ վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ, որ այժմ քննարկվում են հարցեր, ու տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում է SEPA–ն»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով, օրինակ, եթե ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման քննարկման մեկնարկը լինի, ապա դա նախատեսված է SEPA–ով», ու հիմա SEPA– ից այն կողմ նոր գործիքակազմն է քննարկվում։

Միրզոյանը նշեց, որ Եվրամիության հետ կա երկուստեք քաղաքական կամք` խորացնելու հարաբերությունները`քաղաքական, տնտեսական և այլն։

Տեսանյութեր

Լրահոս