Բաժիններ՝

Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Ատալանտա»-«Բայեր» հանդիպումը կկայանա մայիսի 22-ին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Ատալանտա»-«Բայեր» հանդիպումը կկայանա մայիսի 22-ին:

Եզրափակիչ այս հանդիպումից առաջ թիմերը միմյանց հետ մրցել են երկու անգամ: Երկու անգամն էլ հաղթել է «Ատալանտա»-ն:

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի «Բայեր»-ի համար ընթացիկ մրցաշրջանը բացառիկ է ամեն առումով: Թիմը ընդհանուր բոլոր մրցաշարերում ոչ մի պարտություն չի կրել, իր ստեղծման օրից առաջ անգամ դարձել է Բունդեսլիգայի հաղթող:

Արդեն ավարտված Իտալիայի Սերիա Ա-ում «Ատալանտա»-ն 5-րդ տեղում է: Իսկ Իտալիայի գավաթի խաղարկության որոշիչ խաղում «Ատալանտա»-ն զիջել է «Յուվենթուս»-ին: Սա վերջին հնարավորությունն է թիմի համար մրցաշրջանում որևէ տիտղոս նվաճելու համար:

Եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս