Լուկաշենկոն ճիշտ ա ասել. ես ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Նիկոլ Փաշինյան
«Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ ասել ՀՀ-ին, բայց հասկանալիորեն ուղիղ չեմ կարողանում ասել»,- հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ նրան ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանը հորդորեց մեկնաբանել օրերս տեղի ունեցած Ալիև-Լուկաշենկո հանդիպման ժամանակ Լուկաշենկոյի խոսքը, թե՝ «պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը, հիմա եկել է այդ դժվարին ժամանակը, երբ անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը, վերադարձնել մարդկանց, հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել»:
Փաշինյանը որոշեց արդեն ուղիղ ասել այն, ինչ իր ասելով՝ 4 տարի այլաբանորեն փորձում է հասկացնել.
«2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները: Ես ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիրգիտեմ, որմասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը: Այդ երկրները հնարավոր է փորձել են իմիտացիա ստեղծել, թե մեզ ուզում են օգնել, կամ իբր մեզ օգնել են: Բայց այդ պատերազմը նույնիսկ ԼՂ-ի մասին չի եղել: ԼՂ հարցը իրենք իրենց մեջ վաղուց փակել են, դա եղել է ՀՀ-ի չակնկալիքների մասին: Այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը: Ընդ որում, պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ու դրանից հետո այդ չակնկալիքը չի արդարացել, հետո փորձել են 2021-ի մայիսին, երբ որ լուծարված էր ԱԺ-ն և կառավարությունը հրաժարական էր տվել, էլի չի ստացվել:
Հետո փորձե լեն 2022-ի սեպտեմբերին, հետո փորձել են 2023-ի սեպտեմբերին, մարդկանց սոցցանցերում կոչ էին անում, որ ընտրված կառավարության դեմ գնան և այլն, էլի չի ստացվել: Մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին, էլի չստացվեց ու էլի չի ստացվելու: Այդ թվում այդքան քննադատված սահմանազատման այս պրոցեսի շնորհիվ որովհետև սահմանազատման այդ գործընթացով մենք շատերին զրկել ենք հնարավորությունից 2024-ի մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելուց, հասկանո՞ւմ եք: Տեղի ունեցողը համարում եմ անկյունաքարային, շրջադարձային ՀՀ պատմության համար: 1-2 տարի կարողացանք այս պետությունը պահենք, առաջիկա 50-100 տարվա համար պետության գոյությունը երաշխավորում ենք: Մենք այսօր այս սահմանազատման գործընթացով այդ խնդրի 60%-ը լուծել ենք:
Այս աղմուկը դրահամար է»:
Նա հայտարարեց, որ այսօր Ոսկեպարում, Կիրանցում, Բերքաբերում մեր պետության անկյունաքարերն են շարում, որի վրա պետք է կառուցվի պետություն, անվտանգություն, ազատություն, երջանկություն. «Այո, Լուկաշենկոն ճիշտ է ասել, ստեղս հասավ, մինչև կարողացա հասնել նրան, որ ինքը դա ասի հրապարակային»: