Բաժիններ՝

«Մենք «Մանչեսթեր Յունայթեդից» ավելի լավ էինք խաղում, բայց հիասթափված ենք արդյունքից». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (0:1):

«Սա դերբի է, և դերբիում կա միայն մեկ խնդիր` հաղթել, քանի որ դա միակ տարբերակն է, որի դեպքում գոհ կլինես խաղից հետո:

Կարծում եմ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» խոսի իր խաղի մասին, ապա կասի, որ իրենք լավ չէին խաղում, բայց հաղթեցին, դրա համար էլ հիմա ուրախանում են: Մենք ավելի լավ էինք խաղում: Բայց հիասթափված ենք արդյունքից:

Մեր խաղը և շատ բան նրանից, ինչ մենք այսօր ցուցադրեցինք, լավն էին: Մենք լավ էինք պահեր ստեղծում, բայց չիրականացրեցինք դրանք, և դա շատ վատ էր:

Գոլը ստանդարտից անհաջողություն էր, քանի որ դրանից մի քանի րոպե առաջ մենք 2 փոփոխություն էինք կատարել պաշտպանության այդ դիրքում:

Մենք չխանգարեցինք գնդակի «կախվելուն», բաց թողեցինք Ֆելաինիի հարվածի պահը, բաց թողեցինք Ռունիի գոլային հարվածը: Մինչև գոլը թույլ տվեցինք 3 սխալ. դա չափազանց շատ է, երբ խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդի» նման թիմի հետ, և մենք ժամանակ չունեինք նորից խաղին վերադառնալու համար»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս