Բաժիններ՝

Հայտնաբերվել է ժայռերի վրա աճող խոլորձի նոր տեսակ

Հետազոտողները հրապարակել են ավելի վաղ գիտությանն անհայտ խոլորձի նկարագրությունը, որը հայտնաբերվել է Մեքսիկայի տարածքում, հայտնում է PhytoKeys-ը:

Բույսի բարձրությունը 30-42 սմ է, ծաղկած բույսինը՝ 80-90 սմ: Յուրաքանչյուր ցողունի վրա առաջանում է 3-8 ծաղիկ, բույսը ծաղկում է մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում: Ծաղիկներն ունեն մեծ, դեղին ծաղկաթերթիկներ: Խոլորձն ստացել է Encyclia inopinata անվանումը:

Գիտնականները պնդում են, որ ծաղիկն աճում է անտառներում, ժայռերի վրա:
Ենթադրվում է, որ բույսը չափազանց հազվադեպ է հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031