
Սոդան՝ աչքերի սև շրջանակների դեմ

Սոդան խոհանոցում ամենահաճախ օգտագործվող բաղադրիչներից մեկն է: Այն կա բոլորի տանը, օգտագործվում է ոչ միայն կերակուրներ պատրաստելու համար, այլև՝ որպես խնամքի միջոց: Այնպես որ, բոլորովին էլ զարմանալի չէ, որ շատ դիմակներ պատրաստվում են հենց սոդայի խառնուրդով:
Healthyfoodteam կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որն այս անգամ պայքարում է աչքերի սև շրջանակների դեմ: Այլևս պետք չէ անհանգստանալ, որ հոգնածությունն անմիջապես «կդաջվի» աչքերի ներքևի հատվածներում և կմատնի ձեզ:
Դիմակը, որն առաջարկում ենք, կօգնի կարճ ժամանակում ազատվել անցանկալի սև շրջանակներից:
Ձեզ միայն անհրաժեշտ է 1թ/գ սոդան լուծել մեկ բաժակ գոլ ջրի կամ թեյի մեջ: Լավ խառնել, մինչև սոդան ամբողջովին լուծվի: Ապա բամբակը թրջել խառնուրդի մեջ և դնել աչքերի ներքևի հատվածներին: Թողեք բամբակը մնա 15 րոպե, ապա լվացեք և խոնավեցնող որևէ քսուք քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը