
Մեղրն ու սխտորը՝ սրտի համար

Սիրտը փոքր, սակայն անչափ կարևոր օրգան է: Սրտի հետ կապված առողջական խնդիրներն անհրաժեշտ է անմիջապես լուծել, այլապես հետևանքները կարող են ճակատագրական լինել:
250 գրամ մաքրած և քերած սխտորի վրա 350 գրամ հեղուկ մեղր լցրեք, լավ խառնեք և թողեք թրմվի մութ սենյակում մեկ շաբաթ շարունակ:
Օրական 3 անգամ, ուտելուց 30-40 րոպե առաջ 1ճ/գ կերեք այս խառնուրդից: Բուժման կուրսը տևում է մեկ ու կես ամիս, որոշ ժամանակ դադար տալուց հետո այն անհրաժեշտ է կրկնել: Այս միջոցը հրաշալի արդյունք է տալիս աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդությունների, երակների վարիկոզային լայնացումների դեպքում:
Ստենոկարդիայի դեպքում միջին չափսի ալյումինապատ կաթսայի մեջ 2 բաժակ հավի արգանակ լցրեք: 1 գլուխ սխտորը մաքրեք և դրեք կաթսայի մեջ: 15 րոպե եռացրեք ցածր կրակի վրա: Ապա ավելացրեք մաղադանոս և լավ խառնեք: Թողեք ամբողջը թրմվի և խմեք ուտելուց 30-40 րոպե առաջ:
Ժողովրդական միջոց՝ ստենոկարդիայի դեպքում. 5 գլուխ սխտորը մաքրել, լվանալ և երկու անգամ աղալ մսաղացով: Այն խառնել մեղրի և կիտրոնի հետ, լցնել ապակե տարայի մեջ և դնել սառնարանը: Մեկ շաբաթ անց խառնուրդը պատրաստ է: Օրական մեկ անգամ ուտելուց 20-30 րոպե առաջ 4թ/գ կերեք այս խառնուրդից: Ամեն գդալն ուտելիս՝ արանքում 1-2 րոպե դադար տվեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը