Թորած ջրի առողջարար հատկանիշները
Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրել են ջրի ազդեցությունը ծերացման գործընթացի վրա: Նրանք հանգել են այն եզրակացության, որ մարդիկ մինչև 150 տարի կապրեն, եթե, որքան հնարավոր է՝ անվնաս պահեն իրենց գեները:
Գեների վնասման հիմնական պատճառներն են անորակ ջուր խմելը, չափից շատ ուտելը, օրգանիզմի կողմից դժվար յուրացվող ուտելիքը: Հիմալայներում գիտնականներն ուսումնասիրել են սառցաբեկորների թորած ջուրը: Պարզվել է, որ այն չափազանց կարևոր է մարդու օրգանիզմի համար, քանի որ պաշտպանում է գեները վնասվածքներից: Սա լեռնային ժողովուրդների երկարակեցության գաղտնիքն է:
Գիտնականները ենթադրում են, որ թորած ջուրը պարունակում է «հակածերացման գենը» և, եթե մարդիկ նման ջուր խմեն, ապա 150 տարի կապրեն:
Ինչպե՞ս պատրաստել թորած ջուր:
Սովորական աղբյուրի ջուրը լցրեք կաթսայի մեջ և դրեք սառցարանը: Սառույցը, որը վերևի շերտում ի հայտ կգա, պետք է հանել և մի կողմ շպրտել: Ջուրը լցնում եք մեկ այլ տարայի մեջ և նորից դնում սառցարանը: Եվս մեկ անգամ մի կողմ ենք նետում առաջացած սառույցը: Մնացած ջուրն էլ հենց մաքուր թորած ջուրն է, որի մասին լեգենդներ են հյուսվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը