
Մոռացեք բարձր ճնշման և խոլեստերինի մասին

Տարիքի հետ հասկանում ենք, որ բարձր ճնշում, խոլեստերին և նմանատիպ այլ տերմիններն այնքան էլ անծանոթ չեն մեզ: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը չափազանց օգտակար է մեր առողջության համար: Այս բնական բաղադրատոմսը պայքարում է արյան բարձր ճնշման և խոլեստերինի դեմ:
Բաղադրություն
• Մի կտոր կոճապղպեղ (имбирь) (կտրատած)
• Մի պճեղ սխտոր (կտրատած)
• Մեկ ճաշի գդալ բնական խնձորի քացախ
• Մեծ թեյի գդալ մեղր
• Մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ
Չնայած այն փաստին, որ այս խառնուրդը կարող է մի քանի լուրջ հիվանդություններ բուժել, այն շատ պարզ է և հեշտ է պատրաստվում: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի մեջ, ապա ստացված խառնուրդը 5 օր պահեք սառնարանում:
Խառնուրդը պետք է ուտել առավոտյան՝ նախաճաշից առաջ և ճաշից առաջ: Օրական 3 անգամից ավելի չի կարելի ուտել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը