
Հզոր երկրաշարժ Հնդկաստանում

Սույն թվականի հունվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 03.05-ին (Գրինվիչի ժամանակով` հունվարի 3-ին 23.05-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 6.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 24.830 և արևելյան երկայնության 93.610 աշխարհագրական կոորդինատներով (Հնդկաստան):
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 40 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
Ըստ РИА Новости լրատվական կայքի նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով Հնդկաստանում կա 6 զոհ և 100-ից ավել վիրավոր: