
Նեյմարը հաստատել է «Մանչեսթեր Սիթիի» կողմից իր նկատմամբ հետաքրքրությունը

Նեյմարի պայմանագրի ժամկետը կատալոնցիների հետ լրանում է 2018թ.-ին:
Բրազիլացին շփվել է լրագրողների հետ «Բարսելոնայի» օդանավակայանում, որ նա այցելել էր Սուրբ Ծննդյան արձակուրդներից հետո: «Մանչեսթեր Սիթիի» կողմից հետաքրքրության մասին հարցին նա պատասխանել է. «Այո, այո»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է հեռանալ «Բարսելոնայից», բրազիլացին պատասխանել է. «Ես չգիտեմ, կյանքը երկար է, ամեն ինչ հնարավոր է»:
Համաձայն Transfermarkt-ի, Նեյմարով ակտիվորեն հետաքրքրվել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, բայց բրազիլացին մերժել է Մադրիդին:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, հունվարին «Բարսելոնան» պլանավորում է պայմանավորվել Նեյմարի հետ նոր պայմանագրի մասին, մինչև 2021թ.-ը:
Նեյմարը այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, խփել է 16 գնդակ և դարձել 8 ասիստի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը