Բնական միջոցներ՝ գաստրիտը բուժելու համար
Երբևէ գաստրիտի նախանշաններ ձեզ մոտ զգացե՞լ եք: Եթե՝ այո, ապա գիտեք, թե որքան տհաճ է, երբ ստամոքսը բորբոքված է, գրգռված, և բացի այդ, կա այրոց: Սրանք բոլորը գաստրիտի նախանշաններն են, և դրանք մեկ օրում չեն բուժվում: Գաստրիտը բուժելու համար կարևոր նախապայմաններից մեկը բժշկի այցելելն է, սակայն, եթե մինչև այցելելը ցանկանում եք թեթևացնել վիճակը, ապա steptohealth.ru կայքը ներկայացնում է մի քանի բնական բաղադրատոմսեր, որոոնք կօգնեն ձեզ այս հարցում:
1. Մաղադանոսի հյութ
Մաղադանոսից պատրաստված ըմպելիքը շատ արդյունավետ է գաստրիտի բուժման դեպքում: Սա այն պարզ միջոցներից է, որոնցից կարող եք օգտվել ամենատհաճ նախանշանների ժամանակ: Մաղադանոսը A, B, C, E, K վիտամինների աղբյուր է, այն նաև լավացնում է մարսողությունը, հանում է այրոցն ու բորբոքված վիճակը:
Պարզապես 150գ մաղադանոսը բլենդերում հարեք 1լ ջրով: Ապա ստացված խառնուրդը թողեք թրմվի 2 ժամ: Այնուհետև քամեք հյութն ու ստացված ըմպելիքը լցրեք ապակե տարայի մեջ: Հյութը պետք է պահել արևի ճառագայթներից հեռու, սենյակային ջերմաստիճանում, և խմել օրվա ընթացքում:
2. Բրձին ջուր
Բրնձի ջուրը համարվում է գաստրիտի բուժման ավանդական միջոցներից մեկը: Հավանաբար լսել եք այս մասին: Այն հանգստացնում է բորբոքված վիճակը, ցավը, գազերն ու ստամոքսում լարված վիճակը: Բրնձի ջուրը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Պարզապես պետք է 1լ ջրին ավելացնել 150գ բրինձ և եփել սովորականի պես, սակայն պատրաստելուց հետո բրնձի եփած ջուրը լցրեք առանձին տարայի մեջ: Այս ջուրը պետք է խմել օրվա ընթացքում:
3. Խնձորի և երիցուկի թեյ
Հնարավոր է՝ ձեզ զարմացնի այս խառնուրդը, սակայն սա լավագույն խառնուրդն է, որը կարելի էր մտածել գաստրիտը բուժելու համար: Երիցուկի թուրմը հանգստացնում է ստամոքսը, օգնում է այրոցի ժամանակ, հանգստացնում և հանում է բորբոքումները, բուժում է գաստրիտը: Խնձորի թուրմը թույլ է տալիս բուժել ինֆեկցիաները: Սա հրաշալի կերպով օգնում է սրտխառնոցի դեպքում:
Այս խառնուրդը պատրաստելու համար պետք է 1 մաքրած խնձոր: 1 բաժակ ջուրը եռացրեք, ապա ավելացրեք խնձորն ու մի փաթեթ երիցուկի թեյը: Թողեք թեյը եռա մի քանի անգամ, ապա եփեք 20 րոպեի ընթացքում: Դրանից հետո թողեք թրմվի և մի փոքր սառչի: Հյութը քամեք և խմեք օրվա առաջին կեսին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: