ԱՄՆ փոխնախագահը դատապարտել է Ռադայում Ուկրաինայի վարչապետին քաշքշելու փաստը
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարություն է արել Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետին քաշքշելու փաստի առնչությամբ, որը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 11-ին:
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ ուկրաինական քաղաքական ուժերը պետք է համաձայնության գան հանուն իրենց երկրի բնակիչների:
«Փոխնախագահը դատապարտել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի վրա հարձակումը ու կոչ է արել ուկրաինացի խորհրդարանականներին դադարեցնել հռետորաբանությունը, որը միայն խոչընդոտում է բարեփոխումներին, որոնց արժանի է Ուկրաինայի ժողովուրդը»,- RIA Novosti-ին հայտնել են Սպիտակ տան մամլո ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ Յացենյուկի ելույթի ժամանակ պատգամավորների միջև կռիվ էր սկսվել այն բանից հետո, երբ «Պյոտր Պորոշենկոյի բլոկից» ժողովրդական պատգամավոր Օլեգ Բարնան Յացենյուկին էր տարել վարդերի փունջ ու փորձել էր քաշքշելով վարչապետին հեռացնել ամբիոնից:
«Ամեն ինչ լավ է, դեբիլներն են շատ»,- տեղի ունեցածը մեկնաբանել է Արսենի Յացենյուկը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոնիր աջակցությունն է հայտնել Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության որոշումը՝ իր շարքերից հեռացնել պատգամավոր Օլեգ Բարնային:
Մինչ այդ, Ուկրաինայի կառավարությունը տեղի ունեցածն անվանել է բարբարոսություն:
https://www.youtube.com/watch?v=4gDF7ib66yY



