Բաժիններ՝

Պյոտր Պորոշենկոն դատապարտել է Յացենյուկի հետ խորհրդարանում կատարվածը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր աջակցությունն է հայտնել Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության որոշումը՝ իր շարքերից հեռացնել պատգամավոր Օլեգ Բարնային, ով պատգամավորին ոչ հարիր պահվածք է ցուցաբերել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Պորոշենկոյի մամլո ծառայությունը:

«Ես աջակցում եմ խմբակցության որոշումը նրա հեռացման մասին: Դա վկայում է այն մասին, որ խորհրդարանում ու խմբակցությունում կա առողջ բանականություն»,- նշել է Պորոշենկոն:

Նրա համոզմամբ՝ իշխանության ներկայացուցիչների նման արարքները չպետք է առանց ուշադրության մնան ու պահանջում են համապատասխան ռեակցիա:

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին երկիրը, քաղաքացիները շատ ջանք են գործադրել պահպանելու պետության ամբողջականությունը, ու չնայած Օլեգ Բարնայի արժանիքներին, ով գնացել է ճակատ, վիրավորվել, այնպիսի գործողություններ, ինչպիսին նա ցուցադրել է Գերագույն ռադայում չպետք է առանց ուշադրության մնան:

«Մենք չպետք է թույլ տանք որևէ մեկին ցնցել երկիրը, չի կարելի կասկածի տակ դնել մեր միասնականությունը: Մենք շատ բան ենք արել ժողովրդավարությունը պահպանելու համար»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Յացենյուկի ելույթի ժամանակ պատգամավորների միջև կռիվ էր սկսվել այն բանից հետո, երբ «Պյոտր Պորոշենկոյի բլոկից» ժողովրդական պատգամավոր Օլեգ Բարնան Յացենյուկին էր տարել վարդերի փունջ ու փորձել էր քաշքշելով վարչապետին հեռացնել ամբիոնից:

«Ամեն ինչ լավ է, դեբիլներն են շատ»,- տեղի ունեցածը մեկնաբանել է Արսենի Յացենյուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս