Բաժիններ՝

Ավարտվել է օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով Հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությունը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող Արսեն Մարկոսյանը, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մոտ գտնվող «Ռայ» գիշերային ակումբում ծառայություն իրականացնելիս, 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, նկատելով, որ հիշյալ ակումբի դիմաց հավաքվել են մի խումբ հաճախորդներ և վիճաբանում են իրար հետ, մոտեցել է նրանց և առաջարկել է դադարեցնել վիճաբանությունն ու հեռանալ:

Այդ ժամանակ վիճաբանությանը մասնակցող Աշոտ Մինասյանը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Արսեն Մարկոսյանի օրինական պահանջներին և վիճաբանել է վերջինիս հետ: Այդ ընթացքում Ա. Մինասյանը բռնություն է կիրառել ոստիկանության ծառայող Ա. Մարկոսյանի նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս