Բաժիններ՝

Բնական ճանապարհով սպիտակեցրեք ատամները

Խնձորի քացախը և ժողովրդական բժշկության, և կոսմետոլոգիայի մեջ, և խոհանոցում օգտագործվել է դեռևս հարյուրավոր տարիներ առաջ: Մեր նախնիներին հայտնի էին երիտասարդության, առողջության և գեղեցկության գրեթե բոլոր գաղտնիքները:

Այսօր խոսելու ենք խնձորի քացախի միջոցով ատամների սպիտակեցման մասին: Այս միջոցը, ըստ healthyfoodteam.com-ի, հիմնականում օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ:

Խնձորի քացախը հարուստ է վիտամիններով, պեկտինով և անհրաժեշտ հանքանյութերով:

Ինչո՞ւ է խնձորի քացախն այդքան օգտակար ատամների համար:

Կարդացեք նաև

Նախ՝ խնձորի քացախը հզոր մաքրող միջոց է, որն օգնում է պահպանել թթվային pH բալանսը: Այն շատ արդյունավետ կերպով վերացնում է ատամների դեղին գծերն ու բուժում է լնդերը, վերացնում է բերանի խոռոչի բակտերիաները:

Ինչպե՞ս սպիտակեցնել ատամները՝ խնձորի քացախի միջոցով

Կես թեյի գդալ խնձորի քացախը լուծեք 1 բաժակ ջրի մեջ: Ողողեք բերանն առավոտյան, ապա սովորականի պես լվացեք ատամները: Այս գործողությունը պետք է կատարել կանոնավոր կերպով: Սա ոչ միայն սպիտակեցնում է ատամները, այլև մաքրում է ատամների դեղին բծերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30