Բաժիններ՝

Լևոն Մութաֆյանը մահացել է սենյակ մտնելուց 20 րոպե հետո. հյուրանոցի աշխատակից. news.am

Երեւանի «Աստորիա» հյուրանոցը, որտեղ նոյեմբերի 11-ին մահացած էր հայտնաբերվել թատերագետ Լեւոն Մութաֆյանը, մի քանի օր փակ լինելուց հետո կրկին վերադարձել է աշխատանքի բնականոն հուն։

Հյուրանոցի աշխատակիցը, որը խնդրեց անունը չհրապարակել, NEWS.am–ին ասել է, որ թեեւ կատարվածն իրենց ցնցել է, սակայն հասկանում են, որ նման բան կարող էր պատահել ցանկացած վայրում։

Աշխատակիցը, որը դեպքի օրը հյուրանոցում է եղել, պատմեց մանրամասներ կատարվածից։

«Սենյակը վարձեց, գնաց, մի 20 րոպե էր անցել, բարձր թրխկոց լսեցինք, բարձրացանք, տեսանք լոգասենյակում գետնին ընկած էր: Արագ «Շտապօգնություն» կանչեցինք, եկան, ասացին, որ մահացել է»։

Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ Լեւոն Մութաֆյանին առաջին անգամ են տեսել իրենց մոտ, եւ որ նա մենակ է եղել։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս