Բաժիններ՝

«Նշանակություն չեմ տալիս «Ռեալի» մասին լուրերին. Ես երջանիկ եմ «Յուվենթուսում»». Ալվարո Մորատա

«Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալ «Ռեալ»: «Նշանակություն չեմ տալիս «Ռեալի» մասին լուրերին: Միակ բանը, ինչ ինձ հետաքրքրում է, դա «Յուվենթուսում» ինչքան հնարավոր է շատ խաղալն է և տիտղոսներ նվաճելը: Ես ընդամենը 23 տարեկան եմ և հույս ունեմ ավելի լավը դառնալ:

Ես շատ գոհ եմ այստեղ և չեմ մտածում այլ ակումբների մասին: Դա ճիշտ է, որ շատ բան ինձանից կախված չէ, բայց ես կրկնում եմ, որ երջանիկ եմ «Յուվենթուսում» և մտադիր չեմ հեռանալ»,- ասել է Մորատան:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2014թ. ամռանը վաճառել է իր սանին 20 մլն եվրոյով և կարող է մինչև 2017թ. ետ գնել 30 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս