Բաժիններ՝

Սոխը՝ մազերին աճ հաղորդելու միջոց

Սովորաբար օրական 50-100 մազ կորցնելը սովորական երևույթ է դարձել, և մարդկանց մոտ մազաթափությունը սթրեսներ է առաջացնում: Գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք օգնում են վերականգնել մազերն ու դրանց աճ հաղորդել: Այդ միջոցներից ամենաարդյունավետը սոխն է:

Բնական և ապահով միջոց

Սոխ օգտագործելը բավականին ապահով է, քանի որ այն կանխարգելում է մազաթափությունն ու մազերին աճ է հաղորդում՝ առանց կողմնակի ազդեցության կամ ալերգիաներ առաջացնելու: Պետք չէ քիմիական դեղամիջոցներ օգտագործել՝ այս խնդրի դեմ պայքարելու համար, քանի որ ամենամատչելի և արդյունավետ միջոցը ձեր ձեռքի տակ է:

Կարո՞ղ է սոխը խթանել մազերի աճը

Շատերը կասկածում են սոխի բուժարար հատկանիշներին: Սակայն գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ օգտագործելով սոխը՝ կկարողանաք կառավարել մազերի կորուստն ու մազերի և գլխամաշկի հետ կապված այլ խնդիրներ, օրինակ՝ թեփը, սնկային ինֆեկցիաները: Ապացուցվել է, որ սոխը կանխարգելում է նաև մազերի վաղաժամ սպիտակումը:

Ինչպե՞ս է օգնում սոխը

Սոխը հարուստ է ծծումբով: Սոխի հյութը կարող է լավացնել գլխամաշկի արյան շրջանառությունը: Ծծումբը նաև օգնում է կալոգենի արտազատմանը, որն այդքան անհրաժեշտ է մազերի աճի համար: Ծծումբն ունի հակաբակտերիալ հատկանիշներ և կանխարգելում է սնկային ինֆեկցիաների և բակտերիաների զարգացումը, ինչն էլ նվազեցնում է մազերն ինֆեկցիաների պատճառով կորցնելու ռիսկը: Սոխի հյութն ուժեղացնում է մազերն ու կանխարգելում դրանց նոսրացումը:

Սոխը՝ մազերին աճ հաղորդելու միջոց

Սոխի միջոցով մազերին աճ հաղորդելու համար անհրաժեշտ է սոխի հյութ պատրաստել և քսել գլխամաշկին: Չնայած հոտին՝ այնուամենայնիվ, այս դեղամիջոցը լավագույնն է: Պետք է սոխի հյութը քսել գլխին և պահել 30րոպե: Կարող եք նույնիսկ ավելի երկար պահել, ապա լվացեք մազերը: Շաբաթական առնվազն 3 անգամ կրկնեք այս գործողությունը և 2 ամիս անց կզգաք տարբերությունը: Սա բնական միջոց է, այդ իսկ պատճառով ձեզանից որոշակի ժամանակ կպահանջվի ցանկալի արդյունքի հասնելու ամար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս